Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արցա՞խն է փրկում ռուսին, հային ու մնացածին, թե՞ հակառակը. Արտ Դեմիրճյան (Artur Demirtshyan)

Արցա՞խն է փրկում ռուսին, հային ու մնացածին, թե՞ հակառակը. Արտ Դեմիրճյան (Artur Demirtshyan)
27.10.2022 | 07:24

Հայրենական պատերազմին մասնակցած 600 հազար ՀԱՅԵՐԻ միջից փորձենք առանձնացնել ԱՐՑԱԽԸ ....
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից Հայրենական Մեծ Պատերազմին մասնակցել են 45 հազար հայորդիներ ... Դա Ղարաբաղի այն ժամանակվա բնակչության 1/3-ից ավելին էր ... Այն դեպքում, երբ պատերազմի տարիներին Ադրբեջանում զորակոչվել է 19 ադրբեջանցիներից ընդամենը մեկը, և սրանց ցեղի մեջ բացարձակ մեկ բարձրաստիճան դեմք չգրանցվեց երկրորդ աշխարհամարտում ...


23 հազար արցախահայեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայ­րենիքի պաշտպանության գործին ... Ռազմաճակատներում կատարած սխրագործությունների համար 21 ղարաբաղցիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ շուշեցի օդաչու Նելսոն Ստեփանյանը այդ պատվին արժանացել է երկու անգամ ... Հինգ հոգի դարձել են «Փառքի շքանշանի» երեք աստիճանների ասպետ, 15 հազարից ավելին պարգևատրվել են տարբեր շքանշաններով և մեդալներով ...


Փոքրիկ այս երկրամասը տվել է Խորհրդային Միության 3 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և Արմենակ Խանփերյանցը(Սերգեյ Խուդյակով) ... Ի­րենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալ­ներ ու ավելի քան 1000 սպա ...
Բնակչության թվի տոկոսային հարաբերությամբ, այս ցուցանիշներով, ղարաբաղցիները բազմազգ Խորհրդային Միությունում երևի թե առաջին հորիզոնականում են ...
Հիմա հարց` իրականում Արցախն է փրկում ռուսին, հային ու մնացածին ... թե՞ հակառակը (ինչպես ներկայացնում են)


Գրողի տարած պատմությունն այնպես է պտտվում, որ 2-րդ համախարհայինին միայն իսկ Արցախցու Չ-մասնակցությունը կարող էր անդառնալի լինել սովետների համար, ու այսօր, անուղղակի՝ էլի Արցախն է առայժմ դեռ մոլորակին զսպում արդեն 3-րդ համաշխարհայինից ...
Արցախի հողին ղուրբան լինելու փոխարեն, մանրադրամի տեղ տվեցին իրար՝ ՀՀ հպարտ քաղաքացու և նրա թավշյա ղեկավարության անմնացորդ համաձայնությամբ, արևմտյան պոռնկության ու ռուսական քողի խաչմերուկում ....


Ի՞նչն էր էդքան բարդ՝ էս տարրական թացն ու չորը իրար չխառնելու գզվռտոցի մեջ:

Դիտվել է՝ 15332

Մեկնաբանություններ